«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Չինաստանում գետերից մեկը կարմրել է

Չինաստանում գետերից մեկը կարմրել է
27.07.2014 | 13:43

Չինաստանի արևելյան հատվածում գտնվող ջրանցքով հոսող ջուրը հանկարծակի ներկվել է մուգ կարմիր: Չժեցզյան նահանգի բնակիչները հայտնել են, որ գետը սովորական տեսք է ունեցել հինգշաբթի առավոտյան, սակայն մեկ ժամվա ընթացքում ամբողջովին բոսորագույն է դարձել և օդում տարօրինակ հոտ է տարածվել: «Ամենատարօրինակն այն է, որ մենք կարողանում էինք ձուկ որսալ, ջուրը սովորականի պես պարզ էր», - տեղի բնակիչներից մեկը մեկնաբանել է չինական Weibo կայքում:

Վենչժոուի շրջակա միջավայրի պաշտպանության բյուրոյի տեսուչները դեռևս չեն պարզել միջադեպի պատճառը, ջրի նմուշները մատնանշում են, որ կասկածելի գույնի պատճառը անօրինական բեռնաթափումն է: Նրանք կասկածում են, որ ինչ-որ մեկը արհեստական գույն է լցրել ջուրը` կարծելով, որ նախօրեի թայֆունը հորդ անձրևներ կբերի, և ոչ ոք չի նկատի ջրի գույնը:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ